|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Հոկտեմբերի 1-ին` ժամը 22:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավարևմտյան հատվածում` Երասխի ուղղությամբ, հայկական կողմի համար անհայտ պատճառներով Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի կողմից ձեռնարկվել է պետական սահմանի խախտման փորձ, որն արդեն իսկ նկատվել է միջդիրքային տարածությունում և կանխվել ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից: Տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հակառակորդը հետ է նահանջել:
ՀՀ պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի նախիջևանյան ուղղությամբ լարվածության բացակայության պայմաններում հակառակորդի կողմից իրադրությունը սրելու փորձերը խստագույնս պատժվելու են:
ՀՀ պաշտպանության նախարարություն