Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Եթե չունես կառավարության՝ քեզ տված կոմունալ աջակցության կարիքը, վերահասցեագրիր այն իրական կարիքավորին, համաձայն «կոմունալ համերաշխության» բանաձեւի»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ Փաշինյանն ուղիղ եթերի ժամանակ նշել էր՝ կառավարությունն իր բոլոր աջակցության ծրագրերով բաժանորդների 90 տոկոսին աջակցել է, բայց այդ 90 տոկոսի մեջ 30–40 տոկոսն այդ աջակցության կարիքը չունի, իսկ 70 տոկոսին՝ մի մասին աջակցել են ինչքան անհրաժեշտ է, իսկ մյուս մասը մի քիչ ավելի աջակցության կարիք ունի. «Ովքեր այդ աջակցության կարիքը չունեն, ես նախորդ ուղիղ եթերում ասացի, որ այդ գումարները կորոնավիրուսի հիմնադրամին փոխանցեք, բայց հիմա ուրիշ գաղափար եկավ։ Եթե դուք փետրվար ամսին 25 հազար դրամի չափով հոսանք եք օգտագործել, երկուշաբթի կամ երեքշաբթի 7500 դրամ փոխանցվելու է ձեր հաշվին, բայց եթե դուք չունեք դրա կարիքը, նայեք օրինակ ձեր շենքում, ձեր բակում, ձեր ծանոթների եւ բարեկամների մեջ ով կա, որ այդ 7500 դրամ կոմունալ ծախսի կարիքն ունի, տարեք իր տեղը վճարեք։ 4.5 միլիարդ դրամ ենք մենք տվել, դրանով մենք 100 տոկոս փակում ենք այն մարդկանց կոմունալները, որոնք դրա կարիքը ռեալ ունեն։ Մենք դա չենք կարողացել իրականացնել, քանի որ իրենց նույնականացնելու խնդիր ենք ունեցել»,- ասել էր նա։