|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Դեկտեմբերի 28-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր գործընկերներ՝ Գեղամ Նազարյանի, Արմենուհի Կյուրեղյանի և Զեմֆիրա Միրզոևայի հետ այցելեցինք Բերդի տարածաշրջանի մի քանի առաջնային դիրքեր, շնորհավորեցինք զինվորականներին Ամանորի և Սուրբ ծննդի կապակցությամբ։
Առաջնագծից վերադարձանք այն համոզմամբ, որ հայ զինվորը ամուր կանգնած է սահմանին և զգում է բոլորիս աջակցության կարիքը։
Հյուրընկալվեցինք նաև Տավուշի թեմի առաջնորդարանում, ստացանք Բագրատ Սրբազանի օրհնությունը։
Հ. Գ. Նկարներից մեկում 44-օրյա պատերազմի հերոս Կարեն Մարգարյանի հիշատակին նվիրված մատուռն է։
Գառնիկ Դանիելյան
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր
ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ