|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Գերմանիայում արգելելվել է «Հըզբոլլահ» շիա քաղաքական կազմակերպության գործունեությունը: Որոշումը կայացրել է Գերմանիայի ՆԳ նախարար Հորստ Զեեհոֆերը. տեղեկացնում է Yerkir.am-ը` EADaily-ին հղումով:
Նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սթիվ Ալտերի խոսքով` ապրիլի 30-ի առավոտից ոստիկանությունը գործողություններ է իրականացնում Գերմանիայի դաշնային տարածաշրջաններում:
«Հըզբոլլահ»-ի գործունեությունը երկրում արգելելու կոչով ավելի վաղ հանդես էր եկել Բունդեսթագը, իսկ մինչ այս Գերմանիայում արգելված էր միայն կազմակերպության ռազմական թևի գործունեությունը:
Լիբանանյան «Հըզբոլլահ»-ը («Ալլահի կուսակցություն») ահաբեկչական է համարվում Կանադայում, ԱՄՆ-ում, Իսրայելում Եգիպտոսւմ, մասնակիորեն ԵՄ-ում, Ավստրալիայում, Պարսից ծոցի երկրներում: Այդպիսին է ճանաչվել նաև Արաբական պետությունների լիգայի կողմից: Ֆինանսական և ռազմական աջակցություն է ստանում Իրանից ու Սիրիայից: