Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀ պարետ, փոխվարչապետ Նիգրան Ավինյանն այսօր նոր որոշում է ստորագրել, որով սահմանափակումներ են մտցվում մի շարք տնտեսվարողների նկատմամբ:
Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի №298-Ն որոշման 2-րդ, 6-րդ եւ 7-րդ կետերով եւ որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի №Ց/17- 2020 ցուցումը եւ 2020 թվականի մարտի 31-ի №27 որոշումը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի` 2020 թվականի ապրիլի 14-ի №952-Ա եւ №953-Ա, 2020 թվականի ապրիլի 17-ի №1024-Ա եւ №1046-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 16- 19-ը իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝
1. 24 ժամով արգելել հետեւյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը՝
1) «Եվա եւ Սյուզի» ՍՊԸ՝ ք. Երեւան, Մաշտոցի 27.
2) «Պարույր Ռուբենյան» Ա/Ձ՝ ք. Երեւան, Դավթաշեն 3-րդ թաղամաս, 13/24.
3) «Մոստովիկ» ՍՊԸ՝ ՀՀ Արարատի մարզի Այնթափ համայնք.
4) «Արարատ-Ճանշին» ՍՊԸ՝ ՀՀ Արարատի մարզի Ավշար համայնք:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսավարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։
3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։
4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահին»։