կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-26 13:22
Հասարակություն

Ոստիկանները պարզել են փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամներին ծեծի ենթարկողների ինքնությունը

Ոստիկանները պարզել են փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամներին ծեծի ենթարկողների ինքնությունը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 25-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են ապրիլի 24-ին Մուշ թաղամասի դիմաց հայտնի փաստաբան Սեդա Սաֆարյանի ընտանիքի անդամներին ծեծի ենթարկողների ու փախուստի դիմած անձանց ինքնությունը:

Նրանք են Երևան քաղաքի Սեբաստիա փողոցի բնակիչներ 24-ամյա Արման Գրիգորյանը, 25-ամյա Մնացական Եղոյանը և Տիչինայի փողոցի բնակիչ 22-ամյա Փաշիկ Կուլիջանյանը:

Ոստիկանների բացատրական աշխատանքների արդյունքում Ք. Կուլիջանյանն ու Մ. Եղոյանը ինքնակամ ներկայացել են ոստիկանության Մալաթիայի բաժին, կատարվածի մասին բացատրություն տվել և բաց թողնվել:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ Ա. Գրիգորյանին հայտնաբերելու ուղղությամբ:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին՝ ժամը՝ 22։ 30- 23։00-ն ընկած սահմանում, Երեւանի Մուշ Թաղամասում ծեծել են փաստաբան Սեդա Սաֆարյանի դստերը, փեսային, փեսայի քրոջը, մորն ու հորը։ Սեդա Սաֆարյանի խոսքով՝ բռնություն գործադրողները եղել են 5-6 հոգի, անհավասարակշիռ վիճակում։

Ըստ փաստաբան Սաֆարյանի՝ նրանք գիշերը բարձրաձայն հայհոյել են, փեսան էլ դուրս է եկել եւ փորձել պարզաբանում ստանալ, թե ինչու են հայհոյում եւ մարդկանց անդորրը խանգարում։

«Փեսայիս խփել են առանց պատճառաբանության, ու էդպես վրա են տվել։ Ուզում եմ հասկանալ, եթե միայն փեսայիս հետ էր խնդիրը, ինչո՞ւ էին նաեւ կանանց ծեծում։ Էսքան խուլիգանության դեպք էինք տեսել, սենց բան չէի տեսել։ Ուղղակի ապշած եմ»,- ասել է Սեդա Սաֆարյանը, եւ հավել, որ ծեծողները բակից մի փոքր էլ հեռացել են, նոր ծեծել, որ չնկարահանվեն։ Այնուհետեւ կանայք փորձել են միջամտել, սակայն իրավիճակն ավելի է սրվել։