Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ծաղկաձորում ունենք 9 մեկուսացման վայր, որտեղ այս պահին մեկուսացման մեջ են գտնվում մոր 750 քաղաքացիներ։ Այս մասին այսօր Ծաղկաձորից վերադառնալիս հայտնեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Այսօր էլ պատրաստվում ենք ընդունել ՌԴ-ից ժամանող քաղաքացիներին, որպեսզի նրանք 14 օրյա մեկուսացումն անցկացնեն այդ վայրերում եւ բացասական թեստավորման առկայության պայմաններում գնան իրենց բնականոն գործերով։ Այս բոլոր մեկուսացման վայրերում պատշաճ հսկողություն է իրականացվում։ Այդ մեկուսացման վայրերից մոտ 350-ից 400 հոգի ստացել են դրական պատասխան։ Մեկուսացման վայրեր ունենք նաեւ Երեւանում եւ ոչ միայն Երեւանում, այլ նաեւ Գյումրիում, Վանաձորում, Տավուշի մարզում»,- ասաց Թորոսյանը։
Նախարարը կրկին հորդորեց քաղաքացիներին որքան հնարավոր քիչ շփվել հարազատների, բարեկամների հետ, նրա բերեց իր օրինակը. «Ես մոտ 1 ամիս չէի տեսել ծնողներիս, ի վերջո որոշեցի այցելել նրանց, բայց նույնիսկ մատով չեմ կպել նրանց։ Անգամ շատ ուզենալով՝ մորս չեմ գրկել, որպեսզի նրան վտանգի չենթարկեմ»։