կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-17 22:50
Առանց Կատեգորիա

Օրվա ավարտին կունենանք մոտ 600 մեկուսացված քաղաքացի. Արսեն Թորոսյան

Օրվա ավարտին կունենանք մոտ 600 մեկուսացված քաղաքացի. Արսեն Թորոսյան

Օրվա ավարտին կունենանք մոտ 600 մեկուսացված քաղաքացի։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտարարեց  ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը. հայտնում է Yerkir.am-ը:

Նախարարը հայտնեց, որ կորոնավիրուսով վարակվածների 95 տոկոսը որեւէ սիմպտոմ չունի. «Այսինքն՝ նրանք ունեցել են ջերմություն, կոնտակտ են ունեցել որեւէ պացիենտի հետ՝ հաստատված դեպքով, կամ այլ երկրից են եկել, որտեղ այդ վիրուսը տարածված է եղել։ Կան երկրներ, որտեղ քաղաքացիները չունեն ջերմություն բայց կորոնավիրուսային վարակի հաստատված դեպք, նրանք չեն հոսպիտալացվում, նրանց պարզապես տնային պայմաններում հսկում են։ Մենք հաստատված դեպքերին դեռեւս պահում ենք հիվանդանոցային պայմաններում, նրանց կոնտակտներին ինքնամեկուսացված ենք պահում որպեսզի կարողանանք տարածման շղթան կոտրել»։

Ավելի վաղ Yerkir.amհայտնել էր, որ կորոնավիրուսով վարակվածների թիվը դարձել է 78։