Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ընթերցողը համացանցի վրա այսօրվանից կարող է ընթերցել ՀՅԴ Բյուրոյի պաշտոնաթերթ «Դրօշակ»ի չորրորդ համարը:
Պաշտոնաթերթի ապրիլյան թիվը բնականաբար կրում է հայոց մեծ ողբերգության շունչը: Պարզ ընթերցողը, ինչպես եւ քաղաքականությամբ ու պատմությամբ հետաքրքրվողները ամսագրի էջերում կարող են ուշագրավ նյութեր գտնել ինչպես երիտթուրքերի կողմից ցեղսապանության ծրագրման ու գործադրման մասին, նույնպես եւ ծանոթանալ արեւմտահայ տղամարդ բնակչության զորակոչի ու դավադիր սպանդի պատմությանը: Ամսագրում զետեղված է ծավալուն եւ հետաքրքրական հարցազրույց ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հետ: Ռ. Սաֆրաստյանը, պատմական փաստերի հիմամբ, ներկայացնում է դեռեւս 19-րդ դարի վերջին տասնամյակներին թուրքական պետական քաղաքականության մեջ, ազգային փոքրամասնությունների հիմնահարցի լուծում որպես, ցեղասպանության գաղափարախոսության արմատավորումը եւ վերջինիս կենսունակությունը մինչեւ մեր օրեր։ «Դրօշակ»ը, սակայն չի ծանրանում միայն ցեղասպանության ողբերգության լուսաբանման վրա, այլ ավելի շատ անդրադառնում է հայկական հարցի հետապնդման խնդրին:
Այս առումով հետաքրքրություն է ներկայացնում թուրքագետ Մելինե Անումյանի անդրադարձը ցեղասպանության հաջորդած տարիներին Պոլսում տեղի ունեցած երիտթուրք պատասխանատուների դատավարության փաստին: Իրողություն, որն անհերքելի վկայությունն է այն բանի, որ նախ եւ առաջ հենց թուրքերն են Ճանաչել ցեղասպանության փաստը եւ մեղադրել ու դատապարտել երկրի երեկվա առաջնորդներին:
«Դրօշակ»ը լայն տեղ է հատկացրել Հայ դատի հետապնդման ուղղությամբ կատարված եւ ներկայումս իրականացվող աշխատանքներին եւ դրանց հեռանկարներին: Այդ խնդիրները լուսաբանվում են ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի հետ հարցազրույցում: Նույն խնդիրների ուղղությամբ իրենց շրջաններում տարվող աշխատանքների մասին են պատմում Սիրիայի Արաբական Հանրապետության խորհրդարանի անդամ Նորա Արիսյանը, Եգիպտոսի Հուսաբեր թերթի խմբագիր Զավեն Լիյլոզյանը եւ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Րաֆֆի Համբարյանը:
Կարելի է ինչ որ չափով խորհրդանշական համարել, որ այս շարքը եզրափակվում է Կարոտ Սասունյանի թղթակցությամբ Դիարբեքիրից, որում հեղինակը պատկերացում է ստեղծում տվյալ տարածքի ներկայումս առկայծող հայկականության վկայությունը հանդիսացող եկեղեցիների, ինչպես եւ հայության մասին:
Դաշնակցության պաշտոնաթերթի նյութերի ցանկը չի սահմանափակվում թվարկված եւ մի շարք այլ հետաքրքրաշարժ նյութերով: Համարում տեղ է գտել նաեւ հայրենիք-սփյուռք փոխհարաբերությունների երրորդ տասնամյակը բոլորող փոխհարաբերություններին, որոնք հաջորդաբար շարունակում է ներկայացնել Համազգային հայ կրթական եւ մշակութային միության ատենապետ Մկրտիչ Մկրտիչյանը: Առանձին հետաքրքրություն է ներկայացնում նաեւ ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ, Սոցինտերնի փոխնախագահ Մարիո Նալբանդյանի անդրադարձը համաշխարհային համավարակին: Հեղինակը անդրադառնալով մարդկության դիմագրաված դժվարություններին քննում է նորազատական (նեօլիբերալիստական) մտածողության խոցելիության պարագան, երբ իշխանությունները, ստորադասելով պետության պարտավորությունները, առողջապահության նման զգայուն ոլորտին վերաբերել են որպես բիզնեսի:
«Դրօշակ»ի հերթական թիվը այլ հետաքրքրական փաստեր եւ վերլուծություններ եւս կհրամցնի ընթերցողին՝ բարի ընթերցում:
«Դրօշակ»ի համարը համացանցում կարող եք գտնել droshak.am հասցեի ներքո:
Պաշտոնաթերթն՝ այստեղ.