|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Սիրելի հավատացյալներ,
Ստեղծված անելանելի և դժվարին այս շրջանում, երբ աշխարհը բարդ և մտահոգ օրեր է ապրում կորոնավիրուսի համավարակի պատճառով, մեր ամենքի պարտքն է գիտակցաբար մոտենանք ստեղծված իրավիճակին, որպեսզի կարողանանք հաղթահարել այս ամենը և վերադառնանք բնականոն մեր կյանքին։
Մեր հայրերի լույս հավատքով և Սուրբ Էջմիածնից ճառագող օրհնությունները միախառնելով մեր աղոթքներին պիտի զորավիգ ու անսասան պահեն մեզ։
Մեր կոչը և հորդորն է Ձեզ՝ խստագույնս պահպանել բոլոր ցուցումներն ու կանոնները, մեկուսացման այս շրջանը համարել իբրև ապաշխարության և խորհելու լավագույն ժամանակաշրջան։
Սիրելի հավատացյալներ, գալիք կյանքի լուսավոր օրերի խնդությամբ՝ ընդառաջ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության խորհրդին, եկեք միասնական ուժերով վերստին աղոթք բարձրացնենք և հայցենք բարեգութ Աստծո օրհնությունը՝ համայն աշխարհի համար, որպեսզի հնարավորինս շուտ աշխարհում տիրի առողջություն և համերաշխություն։
Աստված բոլորիս պահապան։
Մաղաքիա Վարդապետ Ամիրյան
Առաջնորդական Փոխանորդ