կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-16 17:08
Տարածաշրջան

Թբիլիսիի հեռուստաաշտարակը ներկվել է Թուրքիայի դրոշի գույներով

Թբիլիսիի հեռուստաաշտարակը ներկվել է Թուրքիայի դրոշի գույներով

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի հեռուստաաշտարակը ներկվել է Թուրքիայի դրոշի գույներով՝ ի նշան համերաշխության և զորակցության Թուրքիայի, որտեղ մոլեգնում է նոր տեսակի կորոնավիրուսը։

Աշտարակը, որն ուն 275 մետր բարձրություն, գտնվում է Մտածմինդա բլուրի վրա։

«Կորոնավիրուսի դեմ պայքարում Թուրքիայի Հանրապետությանը աջակցելու համար Թբիլիսիի աշտարակը լուսավորել ենք թուրքական դրոշի գույներով։ Այս պայքարում ձեր կողքին ենք։ Հավատում ենք, որ համաճարակը միասին կհաղթահարենք։ Վրաստանն այս հաղորդագրությունն ուղարկում է թուրք ժողովրդին», - նշվում է Թբիլիսիի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Վրաստանում ապրիլի 5-ի դրությամբ գրանցվել է վարակման 336 դեպք՝ 3 մահվան ելքով, իսկ Թուրքիայում 69392 դեպք՝ 1518 մահվան ելքով: