կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-05-25 13:07
Տարածաշրջան

Էրդողանին դիմավորող ազգային մրցանակակրի մեքենան՝ Հայաստանի դրոշի գույներով

Էրդողանին դիմավորող ազգային մրցանակակրի մեքենան՝ Հայաստանի դրոշի գույներով

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և առաջին տիկին Էմինե Էրդողանին Ուրֆայում (Շանլըուրֆա) դիմավորել է ավտոմրցավազքի ազգային մրցանակակիր Բուրջու Չեթինքայան:

 

Ըստ Turkiyegazetesi-ի՝ այն պահին, երբ Էրդողանի օդանավը վայրէջք է կատարել, Չեթինքայան ավտոշոու է ցուցադրել: Թուրքիայի նախագահի և առաջին տիկնոջ հետ զրույցից հետո նա 2015 թվականին ստացած իր մրցանակը նվիրել է Էրդողանին: Սկզբում Էրդողանը հրաժարվել է այն ընդունել` պնդելով, որ «անարդար կլինի մրցանակակրից այն վերցնելը», սակայն հետո ընդունել է՝ խոստանալով  մրցանակը պահել նախագահական թանգարանում:

 

Ուշագրավը, սակայն, ազգային մրցանակակրի մեքենայի գույների համադրումն է: Լուսանկարում պարզ երևում է, որ մեքենան ներկված է Հայաստանի դրոշի գույներով՝ կարմիր, կապույտ, նարնջագույն: Ավելին՝ մեքենային փակցված է Չանաքքալեի 100-ամյակի լոգոն՝ «Չանաքքալեի պատերազմի 100-ամյակը» գրությամբ: Մնում է հասկանալ՝ պատահակա՞ն են ընտրված մեքենայի գույները, ինչպես «պատահական» էր  Ծիծեռնակաբերդի լուսանկարը հայտնվել Թուրքիայի ԱԳ նախարարության կողմից տպագրված օրացույցում, կամ՝ ապրիլի 24-ին Չանաքքալեի միջոցառման փոխարեն Ծիծեռնակաբերդի միջոցառման «պատահական» հեռարձակումը թուրքական CNBC հեռուստաընկերության ապրիլքսանչորսյան եթերում: 

 

Burcu Çetinkaya'dan Erdoğan'a driftli karşılama