|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարին ուղղված միջոցառումների շարքում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական, Հայաստանի երիտասարդական միությունների և ՀՅԴ Հայաստանի մարզային կառույցների կողմից այս օրերին իրականացվում է սոցիալական աջակցության ծրագիր, որի շրջանակներում ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ մի շարք գյուղերի ընտանիքներին արդեն տրամադրվել է մեծաքանակ պարենամթերք, մաքրման, ախտահանիչ և այլ պարագաներ:
Ծրագիրն իրականացվելու է փուլային եղանակով, որի շրջանակներում ապրիլի 16-ին սոցիալական աջակցություն են ստանալու նաև Վայոց Ձորում բնակվող ընտանիքները:
ՀՅԴ միություններն ու կառույցներն իրենց շնորհակալությունն են հայտնում բոլոր բարերարներին, այդ թվում՝ ԱՄՆ-ի Նոր Ջուղայի «Զարթոնք» միությանը, հայրենիքում ապրող հայրենակիցներին դժվարին այս օրերին օժանդակության ձեռք մեկնելու համար: