կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-12 17:49
Արցախ

Արցախում արտակարգ իրավիճակը կտեւի մինչև մայիսի 12-ը, ստեղծվել է պարետատուն

Արցախում արտակարգ իրավիճակը կտեւի մինչև մայիսի 12-ը, ստեղծվել է պարետատուն

Արցախի հանրապետությունում հայտարաված արտակարգ իրավիճակը կտեւի մինչև 2020 թվականի մայիսի12-ը՝ ժամը 22:00-ն ներառյալ։ Այս մասին ասվում է արտակարգ իրավիճակ հայտարարելու հրամանագրում, որը ներկայացնում ենք ստորեւ։

«Հաշվի առնելով աշխարհում և Հայաստանի Հանրապետությունում նոր կորո-նավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ` վարակ) տարածման դեպքերը և այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի` 2020 թվականի մարտի 11-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքը, հաշվի առնելով նաև, որ չնայած նոր կորոնավիրուսային հիվանդության տարած-ման կանխարգելման և կորոնավիրուսի համաճարակի սպառնալիքից բնակչության պաշտպանության ուղղությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տևական ժամանակահատվածում Արցախի Հանրապետությունում վարակի դեպքեր չէին արձա-նագրվել, սակայն վերջերս վարակի արձանագրված դեպքերը անհրաժեշտություն են առաջացրել նոր լրացուցիչ քայլերի ձեռնարկման և միջոցառումների իրականացման, այդ թվում՝ ապրիլի 14-ին նախագահական ընտրությունների անցկացման ժամանակ, հիմք ընդունելով այն, որ Արցախի Հանրապետությունում վարակի տարածման հետևանքով համաճարակային իրադրությունը` որպես համաճարակի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակ, սպառնում է բնակչության կյանքին և առող-ջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայման-ների խախտման, ելնելով նման արտակարգ իրավիճակումմարդկանց կյանքի և առողջության ապահովման գերակայության սկզբունքից, ինչպես նաև համաճարակի կանխար-գելման, համաճարակային իրադրության պայմաններում բնակչության պաշտպանու-թյան,բնակչության առողջության պահպանման և առողջական վիճակի բարելավման նպատակով սանիտարականխարգելիչ, կարանտինային հատուկ միջոցառումների, վարակի տարածումը կանխելու և վերացնելու հատուկ պայմաններ և ռեժիմ սահ-մանելու, ինչպես նաև բնակչության պաշտպանության կանխարգելիչ այլ աշխա-տանքների և միջոցառումների ժամանակին, պատշաճ, օպերատիվ, արդյունավետ կազմակերպման և իրականացման անհրաժեշտությունից, հաշվի առնելով, որ վարակի տարածմանը էականորեն նպաստում կամ կարող են նպաստել, իսկ կանխարգելմանը` խոչընդոտել այլ, այդ թվում` վարակված բնակչության բարձր ցուցանիշներ ունեցող երկրներից պոտենցիալ վարակակիր անձանց՝ Արցախի Հանրապետություն մուտք գործելու, Արցախի Հանրապետության տարածքում անձանց ազատ տեղաշարժվելու, հանրային միջոցառումներին մասնակցելու, համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ չիրականացնելու, իսկ ախտա-նիշների առկայության դեպքում` բժշկական զննություն չանցնելու հանգամանքները, հիմք ընդունելով այն, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ և 133-րդ հոդվածներըԱրցախի Հանրապետության Նախագահին լիազորում են երկրում արտակարգ իրավիճակ հայտարարել տարերային աղետի բնույթ ունեցող բնական կամ տեխնածին աղետների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացման նպատակով և այն, որ վարակի տարածումը զանգվածաբար սպառնում է մարդկանց կյանքին ու առողջությանը, և հաշվի առնելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված` մարդու` որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտ-պանության համար, նկատի ունենալով այն, որ վարակի ներթափանցման և վարակված անձանց առկայության և նրանց թվի ավելացման պայմաններում համապատասխան կանխար-գելիչ աշխատանքների և միջոցառումների իրականացումը և դրանց արդյունքում անձանց կյանքի և առողջության պաշտպանությունը հնարավոր չի լինի ապահովել առանց Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակման, մասնավորապես՝ անձնական ազատության (27-րդ հոդված), ազատ տեղաշարժվելու իրավունքի (40-րդ հոդված), հավաքների ազատության (44-րդ հոդված), սեփականու-թյան իրավունքի (60-րդ հոդված) և արտակարգ իրավիճակի ժամանակ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ սահմանափակման ենթակա այլ իրավունք-ները և ազատությունները` իրավիճակի պահանջով և օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցնելու կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկելու,

և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Սահմանադրության 93-րդ հոդվածի 20-րդ կետով, 133-րդ հոդվածի 1-ին մասով և «Արտակարգ իրավիճակ-ներում բնակչության պաշտպանությանմասին» օրենքի 1-ին և  5-րդ հոդվածներով` ո ր ո շ ու մ  եմ.

1. Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի ապրիլի12-ից, ժամը 22:00-ից սկսած մինչև 2020 թվականի մայիսի12-ը, ժամը 22:00-ն ներ-առյալ ժամկետով հայտարարել արտակարգ իրավիճակ:

2. Արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող ուժերի և միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով ստեղծել պարետատուն (այսուհետ` Պարետատուն): Պարետատան ղեկավարման համար պարետ նշանակել Արցախի Հանրապետության պետական նախարարԳրիգորի Մարտիրոսյանին (այսու-հետ` Պարետ):

3. Պարետատան կազմում ի պաշտոնե ընդգրկվում են Արցախի Հանրապետու-թյան առողջապահության, գյուղատնտեսության, էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների, ֆինանսների, պաշտպանության նախարարները, Արցախի Հանրապետության ոստիկանության պետը, ազգային անվտանգության ծառայության տնօրենը, արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառա-վարչության պետ-աշխատակազմի ղեկավարի 1-ին տեղակալը և Արցախի Հանրա-պետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահա-մաճարակային տեսչության պետը:

4. Պարետատան աշխատանքների սպասարկումն ապահովում ենԱրցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմը և Արցախի Հանրապե-տության Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչությունը:

5. Պարետի հրավերով Պարետատան աշխատանքներին կարող են մասնակցել պետական մարմինների, կազմակերպությունների ղեկավարներ կամ ներկայացուցիչ-ներ, Արցախի Հանրապետության շրջանների վարչակազմերի ղեկավարներ, համայնք-ների ղեկավարներ:

6. Պարետի ցուցումները պարտադիր են Պարետատան կազմի, պետական կառավարման մարմինների ղեկավարների և ներկայացուցիչների, ինչպես նաև արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվող ոստիկանության, ազգային անվտանգությանծառայության, պաշտպանության նախա-րարության, արտակարգ իրավիճակների պետական ծառայության ուժերի, տարած-քային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների համար։

7. Սահմանել արտակարգ իրավիճակի ժամանակ կիրառվողմիջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, արտա-կարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող միջոցները` համաձայն հավելվածի:

8. Սահմանել, որ արտակարգ իրավիճակի շրջանակներում կիրառվողմիջոցա-ռումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակում-ները, հաշվի առնելով համաչափության սկզբունքը, կիրառվում են Արցախի Հանրա-պետության ողջ տարածքում կամ Պարետատան կողմից որոշված տարածքների սահմաններում: Արտակարգ իրավիճակի շրջանակներում կիրառվողմիջոցառումների իրականացման և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափա-կումների կիրառումն ապահովելու համար Պարետի ցուցումով կարող են ներգրավվել արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող` ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, պաշտպանության նախարարության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ուժերն ու միջոցները, ինչպես նաև տարած-քային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատա-կազմերի ներկայացուցիչները։

9. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

                               Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

2020 թ. ապրիլի 12

Ստեփանակերտ

ՆՀ-32-Ն»: