Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Բյուջեն համահունչ է կառավարության ծրագրին. այսօր լրագրողներին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:
Ըստ պատգամավորի՝ սոցիալական հարցերի հետ կապված խնդիրները բյուջեի նախագծում առաջանահերթ տեղ են զբաղեցնում: «Սոցիալական խնդիրներին ավելի շատ զգուշությամբ է անդրադարձվել բյուջեում: Այն մասերը, այն բնգավառները, որոնք սոցիալական հարցերի հետ է կապված առաջնահերթ ուշադրությունը դրանց վրա է սևեռված: Եթե տրվող սոցիալական փաթեթեները չեն ավելացվելու գոնե պահպանվելու են»,- ասաց պատգամավորը:
Ալեքսանյանն անդրադարձավ նաև արագաչափերի հետ կապված խնդիրներին: Նա նշեց, որ առաջնահերթը ոչ այնքան տուգանքներն են, որքան խնդիրների լուծումը: «Տուգանքների չափերի հետ կապված խնդիրներ կան, որոնք պետք է վերացնել: Բացի տուգանքներից, պետք է անընդհատ խախտումներ անող վարորդներին զրկել վարորդական իրավունքից: Առաջնայինը խնդրի վերացումն է, ոչ թե տուգանելը»,- ասաց պատգամավորը:
Ինչ վերաբերում է գազի սակագնի իջեցման համար «Գազպրոմ-Արմենիա»-ի` ՀԾԿՀ-ին ներկայացրած հայտին, Ալեքսանյանը նշեց, որ գազի սակագինն իջեցվելու է, սակայն կառավարությունը չի սուբսիդավորելու այդ գումարները: «Վրաստանի հետ տարանցման գումարն է իջեցվում, տարբեր սոցիալական խավերինը և արտադրության տարբեր ոլորտներինը տարբեր չափերով է իջեցվելու»,-ասաց նա` հավելելով, որ դա ճիշտ է, որովհետև կան բնագավառներ, որոնք գերշահույթ ունեն, իսկ կան ջերմոցային տնտեսություններ, որոնք արդեն պատրաստ են, բայց չեն շահագործվում, որովհետև գազի սակագնի հետ կապված խնդիրներ ունեն:
Նրա ընդդիմախոս` նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանը ողջունեց փոփոխությունները և նշեց, որ այս քայլը հոգեբանորեն հասարակության շրջանում առկա հուսահատությունը մի քիչ թեքել է դեպի դրական ուղղվածությունը, և պետք չէ մերժողական վերաբերմունք ցուցաբերել: Այդուհանդերձ, նա այս փոփոխությունները համարեց իրավիճակային: «Չեմ տեսնում փոփոխությունների գնալու հայեցակարգային մոտեցումներ: Նոր կառավարությունը, նոր վարչապետը ավելի շատ որպես մենեջեր են հանդես գալիս, քան նոր հայեցակարգ բերողներդ»,- ասաց Ալավերդյանը` հավելելով, որ սա հասարակության շրջանում կարծիք է ստեղծում, թե սա նախընտրական շեմին կատարվող փոփոխություններ են: