կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-05 18:12
Քաղաքական

Փաշինյանի նվերը հասարակությանը՝ Ջոնի Բրջոնի․Գագիկ Համբարյան

Փաշինյանի նվերը հասարակությանը՝ Ջոնի Բրջոնի․Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաշինյանի նվերը հասարակությանը՝ Ջոնի Բրջոնի

Կորոնավիրուսային կարանտինի այս շրջանը շատերը կհիշեն համացանցային նոր խեղկատակ-աստղի ծնունդով, որը հայտնի է հասարակությանը Ջոնի Բրջոնի անունով... Սույն կերպարն իր անմեղսունակ և էպատաժային պահվածքով հասել է նրան, որ իր եթերները 25-30 հազար դիտումներ են ապահովում... Ջոնի Բրջոնին համացանցային գերակտիվություն սկսեց դրսևորել հասարակության ինքնամեկուսացման ժամանակաշրջանում, երբ շատերն օրերով գամված են «համացանցին»...

Հարց է առաջանում... Ի՞սկ ում էր պետք այս պարող-խեղկատակի ի հայտ գալն այս պահին և ինչի՞ համար... Պատասխանը՝ գործող իշխանություններին, ովքեր այս կերպարի միջոցով փորձում են ինչ-որ չափով շեղել հասարակության ուշադրությունն օրեցօր ավելացող սոցիալ-տնտեսական խնդիրներից և իշխանությունների բազմաթիվ ու խայտառակ բացթողումներից...

Բացահայտված է, որ Բրջոնին ուղիղ եթերներից առաջ ինչ-որ մարդկանց հետ է խոսում և ցուցումներ ստանում...

Բացահայտված է նաև, որ այս պարող-խեղկատակ կերպարի տակ թաքնվում է, այսպես կոչված, Թավշյա հեղափոխության ակտիվ մասնակիցը և Փաշինյանի երկրպագուն... Փաստ է նաև այն, որ այս կերպարի ուղիղ եթերները դիտում է նաև պարետ Տիգրան Ավինյանը, ով, որքան կարելի է հասկանալ, հետևում է իրենց իշխանության խամաճիկի գործողություններին, ուղիղ եթերների ժամանակ ակտիվ դիտողների մեջ է...

Պատահական չէ նաև Բրջոնիի սենյակի աղքատիկ և փնթի կահավորումը, որի ուղիղ եթերների ժամանակ մշտապես դիտարկվում է պատին կախված խաչը... Ի՞նչ մեսիջ են հղում կամ ինչ են ուզում ասել այդ կերպարի եթերները դիտողներին հրամցնող Բրջոնիի հետևում կանգնած ուժերը... Ինձ համար նորություն չէ, որ Փաշինյանի իշխանությունը բացահայտ դեմ է Հայ Առաքելական Եկեղեցուն և Բրջոնիի միջոցով ևս հակաեկեղեցական քարոզ է արվում՝ խաչի ֆոնին խեղկատակություններ և անմեղսունակություններ կազմակերպելով...

Փաշինյանը և նրա թիմն առաջնորդվում են պլեբսին վերահսկելու պարզ մեթոդով՝ «Հաց և հանդեսներ»... Քանի որ հացի հարցը շատ լուրջ է և խնդրահարույց, գործող իշխանությունները որոշել են ապահովել հանդեսները և հրապարակ են նետել Ջոնի Բրջոնի անունով իրենց գործակալին, որը խեղկատակություններով և հիմարություններով շեղում է հասարակության ուշադրությունը երկրի առջև ծառացած խնդիրներից...

Ի դեպ, ի տարբերություն Վրաստանի ղեկավարության, որն իրոք նյութական մեծ օգնություն է տրամադրում այս ճգնաժամային ժամանակաշրջանում իր ժողովրդին, Հայաստանի ղեկավարությունը որոշել է մշակութահոգեբանական աջակցություն ցույց տալ հայաստանցիներին և առաջ է մղում Ջոնի Բրջոնիին...

Հ.Գ. Չեմ զարմանա, եթե պարզվի, որ Բրջոնիի ուղիղ եթերներն ավելի մեծ դիտումներ ունենան, քան Նիկոլ Փաշինյանինը...»: