Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաշինյանի կորոնավիրուսային մտահոգ ելույթը և տնտեսական ֆանտասմագորիան
Նողկալի էր լսել ժամանակին կորոնավիրուսը հեգնող, բայց հիմա սարսափահար կորոնավիրուսի տարածման վտանգի մասին տեքստ կարդացող վարչապետին: Իսկ ո՞ւր մնացին Հայաստանի վարչապետի «կորոնավիրուսը ո՞ւմ շունն է» և կորոնավիրուսի հարցերը պինցետով օղու և սխտորի միջոցով լուծող խրոխտ հայտարարությունները…
Նողկալի է լսել տնտեսական հեղափոխության մասին ժողովրդին սին խոստումներ տվող վարչապետին, ով, հղում անելով ԱՄՀ-ին, հայտարարեց, որ 2008 թ-ի տնտեսական ճգնաժամից ավելի մեծ տնտեսական ճգնաժամ է սպասվում: Բայց նաև չգիտես ինչ հաշվարկների հիման վրա, որոնք, ենթադրաբար, հայտնի են միայն նրան և նրա երկրպագուներին, բարձրաձայնեց, որ 5 տարվա մեջ 30 միլիարդ դոլարի «օգուտ» ենք ստանալու այս իրավիճակից:
Զարմանալի էր նաև Փաշինյանից իմանալ, որ աշխարհի շատ ու շատ զարգացած երկրներ խնդիր ունեն պարենի և առաջին անհրաժեշտության ապրանքների պահեստավորման առումով: Պարոն Փաշինյանը օրինակներ չբերեց: Չբերեց, որովհետև չկա այդպիսի բան:
Իսկ եթե նկատի ունի, որ, օրինակ՝ ԱՄՆ-ում մի պահ զուգարանի թղթի խնդիր կար,ապա այստեղ պարոն Փաշինյանին հիշեցնեմ, թե ինչ ահռելի գայթակղիչ ֆինանսական օգնություն է ամերիկյան վարչակազմը պատրաստվում տրամադրել իր հարազատ տնտեսվարողներին:
Հ.Գ. Իսկ վերջում մի հետաքրքիր փաստ. պաշտոնական տվյալների համաձայն Վրաստանում, որտեղ կորոնավիրուսի համաճարակը սկսվեց Հայաստանից մեկ շաբաթ առաջ, վարակվածների թիվը 70-ն է, իսկ Հայաստանում ՝ 249…»: