կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-18 23:05
Աշխարհ

Նիցցայի փողոցներից մեկը կանվանակոչեն «Ֆորմուլա-1»-ի ավտոմրցարշավորդ Բյանկիի պատվին

 Նիցցայի փողոցներից մեկը կանվանակոչեն «Ֆորմուլա-1»-ի ավտոմրցարշավորդ Բյանկիի պատվին

Ֆրանսիայի Նիցցա քաղաքի փողոցներից մեկը կանվանակոչեն «Ֆորմուլա-1»-ի` 2015-ին կյանքից հեռացած ավտոմրցարշավորդ Ժյուլ Բյանկիի պատվին: 

Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, պաշտոնական արարողությունը Բյանկիի հայրենի քաղաքում տեղի կունենա 2017-ի հունվարի 23-ին` քաղաքապետի և տեղի իշխանության այլ ղեկավար ներկայացուցիչների մասնակցությամբ:

Փողոցը, որը կկրի Բյանկիի անունը, գտնվում է քաղաքի արևմտյան հատվածում` «Նիցցա» ֆուտբոլային ակումբի մարզադաշտի հարևանությամբ: Այնտեղ գտնվում է նաև Սպորտի ազգային թանգարանը:

Ժյուլ Բյանկին ծնվել է 1989 թվականին Նիցցայում և այնտեղ էլ մահացել է 2015-ին: Marussia թիմի մահվան պատճառը ծանր գանգուղեղային վնասվածքն է եղել, որը մարզիկն ստացել էր 2014-ին Ճապոնիայում անցկացվող Գրան-պրիի ժամանակ: