կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-01-29 02:12
Սպորտ

Շումախեր Ֆորմուլա-1

Շումախեր Ֆորմուլա-1

Mercedes GP–ի ավտոարշավորդ Միխայել Շումախերը համոզված է, որ կկարողանա 8-րդ անգամ նվաճել չեմպիոնի տիտղոսը։ Լեգենդար ավտոարշավորդն անցյալ տարի, եռամյա բացակայությունից հետո, վերադարձել է «Ֆորմուլա–1», սակայն վերադարձից հետո առաջին տարին այնքան էլ հաջող չէր նրա համար։ Այնուամենայնիվ, Շումախերը չի հուսահատվում և կարծում է, որ կկարողանա ևս մեկ տիտղոս նվաճել։

«Իհարկե, ես հույս ունեմ ևս մեկ տիտղոս նվաճել։ 3 տարվա պայմանագիր եմ կնքել թիմի հետ, հիմա մենք չենք գտնվում այն դիրքում, որում ցանկանում ենք։ Բայց մենք կանենք հնարավորին ամեն բան, որպեսզի վերադառնանք առաջատարի դիրքերը, և ես համոզված եմ, որ մենք ունենք հնարավորություն։ «Ֆորմուլա –1»-ում քիչ են դեպքերը, երբ ավտոարշավորդը կարողացել է վերադառնալու առաջին իսկ տարին զբաղեցնել բարձր դիրքեր։ Այնպես, որ ես համոզված եմ, որ այս տարի մենք կկարողանանք պայքարել հաղթանակի և չեմպիոնական տիտղոսի համար»,- այս մասին տեղեկացնում է eurosport.ru։