|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր նիստ է հրավիրել, որի ժամանակ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է օրենքով սահմանված ընթացակարգերը` թե ինչպես կարելի է նախագահի թեկնածուի առջեւ հարուցված խոչընդոտը ճանաչել անհաղթահարելի:
Ըստ այդմ` որպեսզի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները հետաձգվեն, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը պետք է համապատասխան դիմում ներկայացնի Սահմանադրական դատարան, իսկ ՍԴ-ն 4 օրվա ընթացքում որոշի` այդ խոչընդոտը անհաղթահարելի՞ է, թե՞ ոչ: Որովհետեւ միայն Սահմանադրական դատարանը կարող է խոչընդոտը անհաղթահարելի ճանաչելու որոշում կայացնել` այն էլ` տվյալ թեկնածուի դիմումի հիման վրա: