Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով վարչապետի՝ երեկ ուղիղ եթերում հնչեցրած մտքին, թե պետությունը չունի օրենքով սահմանված ազդեցության լծակ` վարակված բնակչին պարտադրել անցնել հետազոտություն կամ մեկուսացնել:
«Երեկ դիտեցի Սեւանում «ինքնամեկուսացված» ՀՀ վարչապետի ուղիղ եթերը, որտեղ նա ասում է, որ «պետությունը չունի օրենքով սահմանված ազդեցության լծակ` վարակված (վարակի կասկածով) բնակչին պարտադրել անցնել հետազոտություն եւ/կամ մեկուսացնել» եւ հասկացա, որ մեզ իրականում անհրաժեշտ է ճգնաժամային կառավարություն, որովհետեւ վարչապետը ոչ միայն չի վերահսկում իրավիճակը, այլ նաեւ չգիտի օրենքները, մասնավորապես`
2. Չգիտի «Բնակչության սանիհամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքը», որի 8-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` պետությունը իրավունք ունի կիրառել օպերատիվ միջոցառումներ զանգվածային հիվանդությունների եւ վարակիչ հիվանդությունների համաճարակների վերացման համար:
Եզրակացությունները արեք ինքներդ»: