կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-11 11:17
Առանց Կատեգորիա

Մեծ Բրիտանիայի առողջապահության փոխնախարարի մոր կորոնավիրուս է հայտնաբերվել

Մեծ Բրիտանիայի առողջապահության փոխնախարարի մոր կորոնավիրուս է հայտնաբերվել

Մեծ Բրիտանիայի առողջապահության փոխնախարար Նադին Դորիսը վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով. հայտնում է Yerkir.am-ը՝ Times-ին հղումով:

Նշվում է՝ պաշտոնյայի վարակակիր դառնալը խիստ մտահոգիչ է՝ հաշվի առնելով նրա շփման լայն շրջանակը: Դեռևս հայտնի չէ, թե ումից կարող էր վարակը փոխանցվել նրան:

Նա իրեն վատ է զգացել մարտի 6-ին, որից հետո Դաունինգ սթրիթում Կանանց միջազգային օրվա առթիվ կազմակերպված միջոցառման ընթացքում, որին ներկա են եղել նաև Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և նրա հղի ընկերուհին:

Մեծ Բրիտանիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 382 դեպք, որից 6-ը՝ մահվան ելքով:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ չինական Ուհան քաղաքում բռնկված ու ողջ աշխարհում տարածում գտնող անհայտ տիպի կորոնավիրուսով վարակվածների թիվն օր օրի աճում է։ Կորոնավիրուսի բռնկման մասին չինական իշխանությունները ԱՀԿ-ին տեղյակ էին պահել  դեռևս դեկտեմբերին:

Մարտի 11-ի ժամը 10.13-ի դրությամբ ողջ աշխարհում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 119.132 դեպք, որից 4284-ը՝ մահվան, և 65.776-ը՝ առողջացման:

Հիշեցնենք՝ Եվրոպայում ավելի քան 9000 հայտաբերված վարակակիր կա, որից 2/3-ը բաժին է ընկնում Իտալիային, վարակման ավելի քան 700-ական դեպքեր են գրանցվել Ֆրանսիայում և Գերմանիայում։ Առաջին անգամ կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Մոլդովայում։

Հայաստանում այս պահին կորոնավիրուսի հաստատված 1 դեպք կա: Տղամարդը Երևան էր ժամանել Թեհրանից: Այս պահին նա և օդանավում եղած մնացյալ 30 անձինք գտնվում են կարանտինում՝ Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրում: Նրանք իրենց լավ են զգում: