կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-10 16:54
Իրավական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այդ մարդկանց խաբում են․ փոխգնդապետի ծեծի գործով մեղադրյալը՝ նրա հարազատներին

Այդ մարդկանց խաբում են, նրանք իրականությունը չգիտեն՝ ըստ Yerkir.am-ի, Եղեգնաձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի հարազատների մասին այսպիսի հայտարարություն արեց գործով մեղադրյալ Զավեն Գրիգորյանը մամուլի ասուլիսում։

«Կուզեմ հանդիպել այդ մարդկանց, բայց այն բանից հետո, երբ իրենք իմանան ճշմարտությունը»,- ասաց նա։

Զավեն Գրիգորյանը մանրամասներ պատմեց․ «Երբ դեպքը տեղի ունեցավ, դրանից հետո մարդիկ ցուցմունք են տվել եղբորս դեմ, ես 15 օր ազատության մեջ եմ եղել։ Մտքովս անգամ չի անցել, որ ինչ-որ մեկը կարող է իմ դեմ ցուցմունք տալ, որովհետև ես ընդհանրապես կապ չունեմ այդ դեպքի հետ։ Կարծում եմ, որ իրենք իրար մեջ գցել-բռնել են, որ ավելի հարմար տարբերակ կամ թեկնածու քան հարազատ եղբայրը, չի կարող լինել»,- ասաց Զավեն Գրիգորյանը։

Իր եւ Վայոց Ձորի նախկին մազպետ Տրդատ Սարգսյանի միջեւ կապի մասին Զավեն Գրիգորյանն ասաց, որ բարեկամական կապ կա, սակայն շփում չունեն։

Հիշեցնենք, որ մարտի 6-ին Վերաքննիչ դատարանի որոշմամբ Զավեն Գրիգորյանն ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ ՔԿ-ն հայտնել էր, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը 2019թ. սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Սակայն դեպքին ականատես 4 սպաները վկայել են, որ նախկին մարզպետը եղել է դեպքի վայրում եւ հետևել է ծեծին` չկանխելով այն: Այս գործով մեղադրանք է առաջադրվել Վայոց Ձորի նախկին մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանին։ Մեղադրյալի կարգավիճակում են Գրիգորյանի եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը։ Դեպքից մեկ շաբաթ անց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց։

Մանրամասն՝ տեսանյութում․