|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Պոլիտեխնիկի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանն աշխատանքից ազատվելու դիմում է գրել, սակայն, ինչ-ինչ պատճառներով, չեն հրապարակում։ Նա բուհի հոգաբարձուների խորհրդին խնդրել է մայիսի 15-ից իրեն համարել ազատված։
Բայց իշխանությունն ինչ-որ մութ ծրագիր ունի բուհի հետ կապված, Մարուխյանը եւս կաշկանդված է եւ մեզ չասաց, որ դիմումն արդեն գրել է, այլ՝ «նման մտադրություն ունի», պատճառն առողջական վիճակն է ու ընտանեկան հարցերը, որոնց մասին չցանկացավ խոսել։ Նշեց, որ պաշտոնավարման ժամկետը լրանում է հունիսի 26-ին։
Մենք տեղեկացանք, որ բուհի հոգաբարձուների խորհրդի նիստը որոշել են առանց որեւէ հիմքի ձգձգել, խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանն ասաց, որ Մարուխյանից դիմում չեն ստացել, նիստ նշանակված չէ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում