|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի դասախոսներն իրեն մատնացույց են անում ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածով կատարված և շարունակվող հանցագործությունը՝ պահանջելով նրանից հավատարիմ մնալ իրավունքի գերակայության և օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքներին, հարուցել քրեական գործ և ձերբակալել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
Փաստորեն Դավթյանին իրավունք սովորեցրած գիտնականները իրավական վարպետաց դաս են (master class) տալիս նրան, որից խուսափել կամ այն մերժել Դավթյանն ուղղակի չի կարող:
Առավել քան վստահ եմ, որ Հայաստանի ամենահեղինակավոր իրավաբան գիտնականներն այս պահանջը ձևակերպելիս առաջնորդվել են հայրենասիրության և մասնագիտական արժանապատվության հրամայականով՝ նպատակ ունենալով վերականգնել տապալված իրավական կարգն ու երաշխավորել իրավունքի գերակայությունը:
Հ.Գ. Կարծում եմ այս խնդրով ասելիք ունի նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ որպես պետության գլուխ և ՀՀ սահմանադրությանը հետևելու պարտականություն ունեցող պետական բարձրագույն մարմին»: