Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով Իտալիայում 24 ժամում մահացել է 49 մարդ. երկրում մահացությունների ընդհանուր թիվը հասել է 197-ի: Ներկայում վարակվածների ընդհանուր թիվը 3916 է, ապաքինվել է 523 մարդ: Այս մասին ուրբաթ հայտարարել է Քաղաքացիական պաշտպանության ծառայության ղեկավար Անջելո Բորելին, գրում է BBC-ն:
Այսպիսով` երկրում վարակի բռնկման սկզբից ի վեր վարակվածների ընդհանուր թիվը 4636 է. այս թիվը ներառում է թե՛ մահացածների, թե՛ ապաքինվածների, թե՛ վարակակիրների թիվը:
Իտալիայի կառավարությունը որոշել է փակել երկրի բոլոր ուսումնական հաստատությունները մինչև մարտի 15-ը: Հնարավոր է, որ այս ժամանակահատվածը երկարաձգվի: Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը մեկ ամիս կանցկացվի փակ դռների հետևում։
Մահացածների միջին տարիքը 81-ն է։ Մահացածների 72 տոկոսը տղամարդիկ են։