Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իտալիայում վերջին օրվա ընթացքում նոր տիպի կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 368 մարդ, վիրուսի բռնկման առաջին օրերից ի վեր՝ ընդհանուր առմամբ 1809 մարդ: Այդ մասին կիրակի հայտարարել է քաղաքացիական պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Անջելո Բորելին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Երկրում վարակվածների ընդհանուր թիվը ներկայումս կազմում է 20603 մարդ, հաղորդում է նա: Վարակի տարածման աճը դարձել է ռեկորդային եւ վերջին օրում հասել է 2853-ի:
«Մենք ունենք եւս 369 բուժվածներ, իսկ ամբողջ Իտալիայում բուժվածների ընդհանուր թիվը հասել է 2335-ի: Տնային բուժում է ստանում վարակվածների շուրջ կեսը, վարակվածների շուրջ 10 տոկոսը գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում»,-ասել է Բորելին: Վարակվածների ընդհանուր թիվը, սկսած բռնկման առաջին օրվանից եւ ներառյալ բուժվածներն ու մահվան ելքով դեպքերը, կազմում է 24747:
Ավելի վաղ Լոմբարդիա հյուսիսային շրջանի ղեկավարությունը հայտնել էր, որ այդ շրջանում վերջին օրվա ընթացքում մահացածների թիվը կազմել է 250 մարդ: Շրջանի հիվանդանոցներում առաջանում է վերականգնողական բաժանմունքներում տեղերի պակաս:
Ամբողջ երկրում գործում է կարանտին եւ արգելք առանց լուրջ պատճառի բնակչության տեղաշարժի համար: ՆԳՆ-ի տվյալներով՝ ստուգումների չորս օրվա ընթացքում հայտնաբերվել է 20 հազար մարդ, որը խախտել է կարանտինը: