Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վատիկանը միավորել է ուժերը տեխնոլոգիական հսկաների՝ Microsoft-ի ու IBM-ի հետ, որպեսզի ներկայացնի արհեստական ինտելեկտի կիրառման բարոյական նորմերի կանոնագիրքը. տեղեկացնում է yerkir.am-ը՝ Reuters-ին հղումով:
Փաստաթուղթը ներկայացվել է փետրվարի 28-ին արհեստական ինտելեկտի թեմայով գիտաժողովի շրջանակներում, որը կազմակերպել էր Կյանքի պաշտպանության պապական ակադեմիան: Փաստաթղթում նշվում է, որ ռոբոտներն ու արհեստական ինտելեկտով ծրագրերը պետք է հարգեն մարդու մասնավոր կյանքը, աշխատեն հուսալի ու անկողմնակալ, իսկ դրանց ընդունած որոշումների ու քայլերի սկզբունքը պետք է լինի թափանցիկ:
Գիտաժողովի ընթացքում անդրադարձ է եղել Հռոմի Ֆրանցիսկոս պապի անհանգստությանը, որ արհեստական ինտելեկտով տեխնոլոգիաների տարածումը չի վերահսկվում, հատկապես՝ դեմքերի ճանաչման տեխնոլոգիաների չարաշահումը, որն արդեն լայնորեն կիրառում է ոստիկանությունը:
Հռոմի պապը մատնանշել է առևտրային ու քաղաքական նպատակներով՝ արհեստական ինտելեկտի միջոցով տվյալների ստացման վտանգավորությունը: «Այդ ասիմետրիան, երբ ընտրյալները գիտեն մեր մասին ամեն ինչ, իսկ մենք նրանց մասին՝ ոչինչ, բթացնում է քննադատական մտածողությունն ու ազատության ընկալումը,- ասվում է Ֆրանցիսկոս պապի ուղերձում:- Անհավասարությունը խորանում է, տեղեկացվածությունն ու հարստությունը կենտրոնանում են նեղ շրջանակներում, իսկ դա լուրջ ռիսկեր է պարունակում ժողովրդավարական հասարակության համար»:
Հիվանդության պատճառով պոնտիֆիկոսը չի կարողացել անձամբ մասնակցել գիտաժողովին, և նրա ելույթն ընթերցել է նրա պաշտոնական ներկայացուցիչը: