Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
«Ես եղել եմ ե'ւ Գերագույն խորհրդի, ե'ւ ԱԺ երկու գումարումների պատգամավոր եւ, մանրամասն հետեւելով Հայաստանում պառլամենտարիզմի զարգացմանը, պետք է ասեմ, որ Հայաստանը երբեք այսքան ոչ պառլամենտական, մաֆիոզ, կոռումպացված, ցածր ինտելեկտով ԱԺ չի ունեցել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը` նշելով, որ դա հենց այն խորհրդարանն է, որի մեծամասնությանը ձեւավորել է Ռոբերտ Քոչարյանը:
«Այո, ձեւավորվել է Ռոբերտ Քոչարյանի բացարձակ համաձայնության շնորհիվ, եւ հենց այս խորհրդարանն է կարեւոր դերակատարներից մեկը, որ Հայաստանը հայտնվել է այս ծանր վիճակում»,- նշել է «Ժառանգության» ներկայացուցիչը, նաեւ հայտարարել, որ եթե ոչ ամբողջությամբ, ապա գոնե մասամբ, Ռ. Քոչարյանը մասնակցություն է ունեցել նաեւ «Բարգավաճ Հայաստան»-ի համամասնական ցուցակների ձեւավորմանը: