|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
ԱՄՆ կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության անդամները ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել են Հայոց ցեղասպանության թանգարան:
Ինչպես տեղեկացնում է genocide-museum-ը՝ պատվիրակության կազմում են եղել կոնգրեսականներ Ֆրենք Փըլոնը, Ջեքի Սփիըրը, Աննա Էշուն, Թուլսի Գեբըրդը, Ջիմ Սենսենբրեները և Դեյվիդ Վալադեոն: ՀՑԹԻ փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են կատարել թանգարանում, ծանոթացան Հայոց ցեղասպանության և Միացյալ Նահանգների մարդասիրական օգնության պատմության հետ:
Շրջայցից հետո կոնգրեսականները գրառում են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում։
ԱՄՆ կոնգրեսականներն այցելել են նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը:
