|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Վրաստանում կորոնավիրուսով ախտորոշված պացիենտի հետ շփված 4 անձինք 14 օր կմնան մեկուսացման մեջ. հայտնում է Yerkir.am-ը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Քիչ առաջ խոսեցի Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ, որպեսզի հասկանամ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը մեր հարևան երկրում:
Նախարարի հավաստմամբ` կորոնավիրուսով ախտորոշված պացիենտի հետ շփված 4 անձինք հետազոտվել են և նրանց մոտ չի հայտնաբերվել վարակը: Նրանք 14 օր կմնան մեկուսացման մեջ»:
Հիշեցնենք՝ նախօրեին Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինա Տիկարաձեն հայտարարել էր, որ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: