|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում տեղեկացրեց՝ Հայաստանում այս պահին կա կորոնավիրուսի ախտորոշված 84 դեպք: Նա մանրամասնեց՝ կորոնավիրուսը մեզ համար անցնում է թեթև սցենարով: Տարիքային առումով ռիսկային գոտում գտնվողները լավ են, գանգատներ չունեն. հայտնում է Yerkir.am-ը։
Ինչ վերաբերում է հիվանդների վիճակին, ապա նա նշեց՝ երկու անձ թոքաբորբ ունի, բայց այս պահի դրությամբ երկուսի վիճակն էլ լավ է, 36.5 ու 37.3 աստիճան ջերմություն ունեն:
26 մարդ էլ ունի 37-ից բարձր ջերմություն՝ 37.1 , 37.2 և 37.5, ընդամենը 6 հոգի ունեն 38 և ավել ջերմություն:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել էր 78-ի։ ԴԵպքի առնչությամբ նախարարն ասել էր. «Ունենք հաստատված եւս 6 դեպք, որոնք կապված են արտադրամասում հայտնաբերված դեպքի հետ։ Դեպքերից 18-ը փաստացի եղել են առանց ցուցումների հետազոտված և մեր կարանտինում գտնվող քաղաքացիների մոտ»։