|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նվազել են անչափահասների կողմից առողջությանը վնաս պատճառելու դեպքերը:
Վերջին շրջանում համացանցում տարածում են գտել անչափահասների կողմից սուր կտրող-ծակող առարկաների գործադրմամբ առողջությանը տարբեր աստիճանի վնաս պատճառելու դեպքերի վերաբերյալ տեղեկություններ:
Կցանկանայի նշել, որ ոստիկանության իրավասու ծառայողների ամենօրյա ուշադրության և հսկողության կենտրոնում են անչափահասների շրջանում իրականացվող կանխարգելիչ աշխատանքները:
Շուրջ մեկ ամիս է՝ հանրապետության հանրակրթական բոլոր դպրոցներում աշակերտների, ծնողների և մանկավարժների մասնակցությամբ անց են կացվում հանդիպումներ՝ սառը զենք կամ դրան նմանվող առարկաների կրման վտանգավորության և հետևանքների մասին:
Հարկ է նշել, որ 2019 թվականի ընթացքում ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 10-ով նվազել են անչափահասների կողմից առողջությանը վնաս պատճառելու դեպքերը /2018թ.՝ 34 , իսկ 2019՝ 24/, այդ թվում՝ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերը /2018թ.՝ 17, 2019թ.՝ 16/:
Իրականացվող բազմաբնույթ միջոցառումների շրջանակներում 2019թ. ոստիկանության ծառայողների կողմից հայտնաբերվել է անչափահասների կողմից անօրինական զենք /սառը զենք/ կրելու 37 դեպք՝ 2018թ. 20-ի դիմաց:
Հորդորում եմ բոլոր ծնողներին՝ երեխաների կողմից սուր կտրող-ծակող կամ սառը զենքի նմանվող առարկաներ կրելու դեպքերը բացառելու համար լինել զգոն և հետևողական», - գրել է նա: