Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է գիշերային ակումբում երկու անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը. պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, շարժառիթը:
Քրեական գործով կատարված բազմակողմանի քննության արդյունքում բավարար փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2022թ. մարտի 16-ին՝ ժամը 05։30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, ով Նորատուս բնակավայրի` 2001թ. ծնված բնակիչ է, Երևան-Սևան ավտոճանապարհին գտնվող գիշերային ակումբի տարածքում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, մարմնական վնասվածքներ պատճառելու դիտավորությամբ, կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել Հրազդան քաղաքի բնակիչներ, 22-ամյա երկու երիտասարդներին՝ պատճառելով կտրած-ծակած վերքերի ձևով մարմնական վնասվածքներ։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Նորատուսի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, ինչը բավարարվել է:
Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին: