|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը չեղյալ է ճանաչել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի` սեպտեմբերի 6-ի` «Հայկ Հարությունյանին Ղազախստանի Հանրապետություն գործուղելու մասին» որոշումը: Նշենք, որ Հայկ Հարությունյանը նորանշանակ վարչապետի փեսան է, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալը:
Հովիկ Աբրահամյանի՝ սեպտեմբերի 6-ի որոշման մեջ նշվում է. «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանին 2016 թվականի սեպտեմբերի 12-15-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Աստանա)՝ «Կանաչ կամուրջ» համաժողովին մասնակցելու նպատակով»:
Ուշագրավ է, որ որոշումը չեղարկելու մասին` Կարեն Կարապետյանի որոշումը կառավարության կայքում դրվել է այսօր, մինչդեռ Հայկ Հարությունյանի գործուղման օրեր են նշված սեպտեմբերի 12-15-ը: Հիշեցնենք, որ Կարապետյանը վարչապետ նշանակվել է սեպտեմբերի 13-ին: