Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրացահայերն անհամբերությամբ են սպասում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. կաթողիկոսի` մայիսին Վրաստան կատարելիք այցելությանը:
Օրեր առաջ «Երկիր»-ի հետ զրույցում թբիլիսահայերից մի քանիսն ասել էին, որ ակնկալում են, թե կաթողիկոսի այցի ընթացքում, ի վերջո, լուծում կտրվի հայկական եկեղեցիների հարցին:
«Գոնե Նորաշենի հարցը լուծվի եւ մեզ վերադարձվի, թե չէ ամեն անգամ վրաց հոգեւորականներն ինչ-որ պատմություններ են հորինում` Նորաշենի հետ կապված»,- հույս հայտնեց թբիլիսաբնակ Գայանեն:
Ինչպես «Երկիր»-ին տեղեկացրին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից, Թբիլիսիի Ս. Նորաշեն եկեղեցու հարցը Վրաստան այցելության ժամանակ Գարեգին Բ. կաթողիկոսն անպայման կբարձրացնի:
«Բարձրացվելու են բոլոր խնդիրները, այդ թվում` նաեւ հայկական եկեղեցիների եւ Ս. Նորաշենի հարցը, որոնք անհրաժեշտ են քաղաքական տեսանկյունից»,- ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
Հարցին, թե ինչո՞ւ Վեհափառ հայրապետը չի պատրաստվում այցելել Ախալցխայի Ս. Նշան եկեղեցի, Տեր Վահրամը պատասխանեց, որ այցելության ժամանակացույցն արդեն կազմված է, եւ այս պահին ինքը չի կարող ասել չայցելելու պատճառները: