կարևոր
1666 դիտում, 11 ամիս առաջ - 2023-11-24 13:19
Քաղաքական

Երևանը ՄԻԵԴ-ում կբարձրացնի արցախցիների գույքի իրավունքը վերականգնելու հարցը

Երևանը ՄԻԵԴ-ում կբարձրացնի արցախցիների գույքի իրավունքը վերականգնելու հարցը

Հայաստանն Ադրբեջանի դեմ միջպետական գանգատ է նախապատրաստում ՄԻԵԴ-ում՝ Լեռնային Ղարաբաղի գույքային իրավունքի վերականգնման հարցով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Սամվելյանը։

Նա նշեց, որ հայցը կներկայացվի առաջիկայում, սակայն կոնկրետ ժամկետ չնշեց։