կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-02-14 13:38
Քաղաքական

Շնորհակալության երթ դեպի ՀՀ-ում Սիրիայի դեսպանատուն

Շնորհակալության երթ դեպի ՀՀ-ում Սիրիայի դեսպանատուն
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնին կից Հայրենադարձների խորհրդատվության գրասենյակը կազմակերպում է «Երթ՝ շնորհակալության» խորագրով քայլերթ դեպի Հայաստանում Սիրիայի դեսպանատուն (Բաղրամյան պող. 14)՝ շնորհակալություն հայտնելու Սիրիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման բանաձևի ընդունման առիթով։

Երթը կմեկնարկի կիրակի՝ փետրվարի 16-ին, ժամը 12:30-ին, Մարտիրոս Սարյանի անվան զբոսայգուց։ Մասնակիցները կշարժվեն դեպի ՀՀ-ում Սիրիայի դեսպանատուն եւ 
շնորհակալագիր կհանձնեն։