Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռումինական Տարոմ Էըր ընկերությունը հայտարարել է, որ դուրս է գալիս Հայաստանի շուկայից, քանի որ Ռայան էըրի հետ անհավասար մրցակցային պայմաններ են ձևավորվել՝ ըստ Yerkir.am-ի, այս հարցն ուղղեցին ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանին ԱԺ-ում՝ ՀՀ կառավարության և Հորդանանի Հաշիմյան թագավորության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին պայմանագրի ստորագրման մասին զեկույցից հետո։
Մամուլը նաև գրում է, որ այդպիսի վտանգ կա Էըր Ֆրանսի և միջազգային այլ հեղինակավոր ընկերությունների պարագայում։
Ռևազյանն ասաց, որ միջազգային հեղինակավոր ավիաընկերության՝ ՀՀ շուկայից դուրս գալու պատճառը ոչ թե անհավասար մրցակցությունն է, այլ սեփական ֆինանսական խնդիրները, ինչպես նաև այն, որ մեկ տարում 6 անգամ ղեկավարություն է փոխել։
«Ռայան էըրը բարդացրել է մրցակցությունը, բայց միայն Հայաստանում չէ, Ռումինիայում, Վրաստանում ևս»,-ասաց նա։
Պատգամավորի մեկ այլ հարցին՝ միջազգային աուդիտի արդյունքների մասին Ռևազյանը պատասխանեց, որ արդյունքները մայիսին պարզ կլինեն, բայց մինչ այդ էլ շատ թերություններ հայտնաբերել են, հիմնական մասով՝ ընթացակարգերի բանավոր լինելու հետ կապված։ Միայն թե, Ռևազյանի խոսքով, քաղավիացիայի խնդիրները 5 տարվա մեջ հազիվ հնարավոր կլինի լուծել։
Ազգային ավիափոխադրող ձևավորելու մասին Միքայել Մելքումյանի հարցին՝ արդյո՞ք ուզում ենք այս ոլորտում ինքնուրույն քաղաքականություն վարել, քանի որ Ռայան էըրը կիսադատարկ գնում է, բացի այդ՝ օգտվում պետական սուբսիդիաներից, Տաթևիկ Ռևազյանի պատասխանեց․ «Ազգային փոխադրողի հարցը այն չէ՝ պե՞տք է, թե՞ պետք չէ, հարցն այն է՝ ոնց կարող ենք կառուցել փոխադրող, որը կարող է դատարկ թռնել, պատրա՞ստ ենք ծախսը կրել։ Աշխարհում ավիացիայում կոնսոլիդացիա է գնում, ավելի բարդանում է մրցակցությունը, վերջին 5 տարում Եվրոպան մոտենում է ԱՄՆ-ին, երբ ավելի քիչ ավիաընկերություններ են լինելու և ավելի մեծ դեր են խաղալու։ Եթե ուզում ես մրցակցել, արդեն քեզ պետք է 200-300 օդանավ ունենալ»։
Մելքումյանը հակադարձեց, որ միանշանակ համաձայն չէ Տաթևիկ Ռևազյանի հետ, քանի որ եթե մենք պետություն ենք, պիտի արտոնություններ տանք ազգային փոխադրողին, իսկ այդ չափերը՝ 300 ինքնաթիռ, կարելի է և 30-ով կամ 40-ով մրցակցել։
Նրա մյուս հարցին՝ ինչո՞ւ են Հայաստանից թռիչքները միայն գիշերով լինում, Ռևազյանը պատասխանեց՝ այդ ամենը ուղևորի համար է արվում․ «Արվում է, որ ցերեկով հասնեք մի կետի և մյուս չվերթից չուշանաք։ Եթե մտածում եք՝ Հայաստանին նեղացնելու համար են անում, դա կապ չունի, իրականում ավիաընկերության համար ավելի թանկ է գիշերը թռչելը»։
Պատգամավորները տեղից քմծիծաղեցին և անհանգստության նշաններ արեցին։
Ավելի վաղ Yerkir.am-ն անդրադարձել էր թեմային՝ «Ի՞նչ է թաքցնում Տաթևիկ Ռևազյանը. «Ryanair»-ի առեղծվածը» հոդվածով։
Մանրամասն՝ տեսանյութում․