Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետջ հանդիպման ժամանակ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն անդրադարձել է նախարարության անելիքներին: Նա նշեց, որ էկոնոմիկայի նախարարությունն ունի կառույցներ, մասնավորապես` 22 ստորաբաժանում, որից 14-ը կառուցվածքային, 3-ը` առանձնացված, համակարգում գործում են «Ստանդարտների ազգային ինստիտուտը», «Չափագիտության ազգային ինստիտուտը», «Հավատարմագրման ազգային ՊՈԱԿ»-ը, «Նորամուծության և ձեռնարկության ազգային կենտրոն ՊՈԱԿ»-ը, «Արտահանման ապահովագրական գործակալություն» ՓԲԸ-ն, նաև աջակցող կառույցներն են «Հայաստանի զարգացման հիմնադրամ»-ը, «Փոքր ու միջին բիզնեսի զարգացման և աջակցության կենտրոն» հիմնադրամը,Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը:
Արծվիկ Մինասյանը դիմեց լրագրողներին, որ եթե կգտնեն, կլսեն, ականատես կլինեն որևէ կոռուպցիոն և անօրինական դրսևորման այս բոլոր կառույցների վերաբերյալ, տեղեկացնեն էկոնոմիկայի նախարարությանը, քանի որ էկոնոմիկայի նախարարության քաղաքականությունը նպատակ ունի բացառել նման դրսևորումները:
«Այս կառույցները պետք է աշխատեն բացառապես օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակում, ապահովելով պատշաճ և որակյալ ծառայությունների մատուցում քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Ինչ վերաբերում է ոլորտում գերիշխող դիրք զբաղեցնող անուններին, նախարարը նշեց, որ օրենսդրական նոր վերանայումների խնդիր կա: Լրագրողները պահանջում էին գերշխող դիրք զբաղեցնողների անունները տալ, նախարարը նշեց, որ գերիշխող դիրք են զբաղեցնում բոլոր նրանք, ովքեր կազմակերպություններում խոշոր բաժնետերեր են, և ճիշտ չէ, որ էկոնոմիկայի նախարարը տնտեսական քաղաքականության մոտեցումների փոխարեն նեղ անձնական խմբային մոտեցումներին տրվի:
«Որպես էկոնոմիկայի նախարար, իմ նպատակն է` համակարգային լուծումներ առաջարկել կառավարությանը` ոլորտներն ամբողջությամբ ազատականացնելու ուղղությամբ, իսկ դուք անհամբեր սպասում եք, որ սենսացիա բացահայտեմ»,- լրագրողներին դիմեց նախարարը` հորդորելով, ոչ թե խանգարել, այլ օգնել կառավարությանը:
Արծվիկ Մինասյանն անդրադարձավ Թուրքիայից ներմուծվող ապրանքներին, ասելով, որ շուրջ 700 ապրանքատեսակ ներմուծվում է Թուրքիայից Հայաստան: Դրանից առանձնացվել են 50 ապրանքներ, որոնք հումքային չեն, սոցիալական խիստ զգայուն ապրանքներ չեն, և ՀՀ-ում արտադրվում են, որպեսզի քննարկումներ ծավալվեն այդ մասով:Նախարարի խոսքով` բոլոր այն ապրանքները, որոնք չեն բավարարի համապատասխան որակական հատկանիշների, դուրս կգան շուկայից: «Ցանկացած երկրից ներմուծվող ապրանքը եթե կխանգարի մեր ազգային տնտեսությանը և կվնասի տեղական արտադրողին, դուրս է մղվելու շուկայից»,- ասաց նախարարը` հստակեցնելով, որ որևէ արգելք չի կիրառվելու Թուրքիայից ներկրվող ապրանքների վրա, կիրառվելու են ոչ սակագնային մեթոդներ: