|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Երեք տարվա ազատազրկման լուրն իմանալուց հետո, Մոսկվայի Չերտանովոյի դատարանի դահլիճում ինքնասպան է եղել Ռուսաստանի Քրեակատարողական հիմնարկների դաշնային ծառայության ավտոտրանսպորտային վարչության նախկին ղեկավար Վիկտոր Սվիրիդովը:
Տեղեկությունների համաձայն, Սվիրիդովը տառապում էր քաղցկեղով, ընդ որում այն հասել էր 4-րդ փուլի:
Փաստացի բանտարկությունը զրոյացնում էր նրա բանտից առողջ դուրս գալու հավանակությունը։
Դատարանը մերժել էր թե´ պաշտպանների, թե´ տուժող կողմի պատժաչափի մեղմացման խնդրանքը:
Սվիրիդովը մեղադրվում էր ՌԴ ՊԿԴԾ տնօրենի նախկին տեղակալ Ալեքսանդր Սապոժնիկովից 10 միլիոն ռուբլու շորթման մեջ: Նախքան մեղադրական եզրակացության հրապարակումը Սվիրիսովից վերցվել էր ստորագրություն չհեռանալու մասին: