կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-30 11:08
Հասարակություն

Արգավանդ-Շիրակի շինարարությունը կիրականացնի իսպանական ճանապարհաշինական ընկերությունը

Արգավանդ-Շիրակի շինարարությունը կիրականացնի իսպանական ճանապարհաշինական ընկերությունը

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում նաև «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 2, Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների կատարման նպատակով «Լևանտինա Ինխենիերի Ի Կոնստրուկսիոն ՍԼ» (Իսպանիա) ընկերությանը լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու թույլտվություն տալու մասին հարցը:

Չզեկուցվող հարցի նախագծում նշված է.

«Ըստ նախագծի ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվա­կանի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ-2» վարկային համաձայնագրով, Երևանի քաղաքապետարանի և «Լևանտինա Ինխենիերիա Ի Կոնստրուկսիոն ՍԼ» (Levantina Ingenieria Y Construccion SL) ընկերության միջև 2019 թվականի հուլիսի 16-ին ստորագրված  «L3293-ICB/CW-T3 Retender. Երևանի արևմտյան շրջանցող ճանապարհի ճանապարհային հանգույցների կառուցում։

Արգավանդ-Շիրակ ճանապարհահատված» պայմանագրով սահմանված պարտավորությունների իրականացման նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Լիցեն­զավորման մասին» օրենքով և հաշվի առնելով «Լևանտինա Ինխենիերիա Ի Կոնստրուկսիոն ՍԼ» ընկերության՝ Ֆինանսների և պետական կառավարման նախարարության կողմից 2013 թվականի հոկտեմբերի 31-ին տրված Հ. 55737R փաստաթղթով ինժենե­րական ծառայությունների մատուցման բնագավառում կամուրջների, ուղանցույցների, մայրուղիների և այլ աշխատանքների կառուցման արտոնագրված գոր­ծունեությամբ զբաղվելու իրավունքը՝ ՀՀ կառավարու­թյունը    ո ր ո շ ու մ     է.

1. Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր Տրանշ 2, Արգավանդ-Շիրակ ճանապարհա­հատվածի շինարարական աշխատանքների կատարման կապալառու իսպանական «Լևանտինա Ինխենիերիա Ի Կոնստրուկսիոն ՍԼ» ընկերությանը թույլատրել Երևանի քաղաքապետարանի և «Լևանտինա Ինխենիերիա Ի Կոնստրուկսիոն ՍԼ» ընկերության միջև 2019 թվականի հուլիսի 16-ին ստորագրված պայմանագրի շրջա­նակներում իրականացնել օրենքով նախատեսված՝ լիցենզավորման ենթակա քաղա­քաշինության բնագավառում Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի շինարարու­թյան իրականացման գործունեություն»։