կարևոր
6034 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-09-12 17:30
Իրավական

Ինչի՞ եք ինձ տեղից խոսելու համար զգուշացնում, իսկ դատախազին՝ ոչ․ ֆորմո՞վ ա, դրա համար․Հրայր Թովմասյան

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակում էր ՍԴ նախկին նախագահ․ ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատավարությունը, որի ընթացքում Թովմասյանը շարունակեց ներկայացնել իր պաշտպանական ճառը, որում ներկայացրեց թե ինչպես է 2019 թվականի մայիսի Նիկոլ Փաշինյանը հրահանգել փակել բոլոր դատարանների մուտքերը, այդ թվում՝ ՍԴ-ի։  

Հիշեցնենք, որ ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում է 2020թ․ մարտ ամսից։ Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․) 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը, որը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի (2003թ․) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Փանոսյանի վերաբերյալ դրվագը դատարանը բոլորովին վերջերս առանձնացրել է՝ նշելով, թե նրա առողջական խնդիրների պատճառով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։