Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ վարչության նիստին մասնակցածները չեն ստացել իրենց հուզող հարցերի պատասխանները: Նիկոլ Փաշինյանը եղել է բավականին նյարդային, հասկացրել է, որ կադրային հարցերն իրենց հետ չի պատրաստվում քննարկել, սակայն ասել է, որ Վիլեն Գաբրիելյանը ոստիկանապետ չի նշանակվելու:
«Շատ հարցերի կանդրադառնանք ԱՄՆ այցից հետո։ Ասաց՝ գլխավոր հարցը Հրայր Թովմասյանն է, զեկուցեցին, որ հոկտեմբերի 1-ին նրա պաշտոնանկության օրինագիծն ԱԺ-ն կընդունի, եւ փակ քվեարկությամբ Հրայրը պաշտոնանկ կարվի: Կրկին ասաց՝ բոլոր կոռումպացվածները նստելու են։ Անուղղակի շեշտադրումներ արեց նորերի թանկարժեք ժամացույցներին, բիզնեսներին։
Ակնհայտորեն չէր մարսել Դավիթ Տոնոյանի հայտարարությունը` հրաժարականի դիմում չգրելու մասով, ինչպես նաեւ Վանեցյանի հայտարարությունը, որ ինքն է դիմում գրել եւ ոչ թե իրեն «հնարավորություն» են տվել գնալու»:
Իմքայլականի փոխանցմամբ` «պրիցելի» տակ են մեծ թվով մարդիկ, այդ թվում՝ Ծառուկյանը. «Վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում սկսելու սխեմա վաղուց կա, կանխել են մտերիմները՝ Սասուն Միքայելյանը, Խաչատուր Սուքիասյանը։ Բայց գործ է հարուցվել «Մուլտի կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանի, Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանի դեմ։
Իմաստը՝ կանխել ԱԺ-ում սպասվող վերադասավորությունները։ Հունվարի 14-ին լրանում է վարչապետի պաշտոնավարման 1 տարին, նրան անվստահություն հայտնելու եւ նոր վարչապետ առաջադրելու թեմա կարող է ծագել, Ծառուկյանն ամենահարմար թեկնածուն է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։