կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-13 23:04
Իրավական

Լոռեցյանի պաշտպանը միջնորդել է, որ Արայիկ Հարությունյանը հարցաքննվի

Լոռեցյանի պաշտպանը միջնորդել է, որ Արայիկ Հարությունյանը հարցաքննվի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության նախկին փոխնախարար Գեւորգ Լոռեցյանի պաշտպանը միջնորդել է, որ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հարցաքննվի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Լեւոն Սահակյանը։

«Մենք ուզում ենք ապացուցել, որ պարոն Լոռեցյանը ցանկացել է աշխատանքից ազատվել ձերբակալումից մի քանի օր առաջ»,- ասաց նրա պաշտպանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին կաշառք ստանալու կասկածանքով Գեւորգ Լոռեցյանը, նրա վարորդն ու ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը ձերբակալվել են, ավելի ուշ՝ կալանավորվել։

ԱԱԾ-ի ձեռք բերած նախնական տվյալների համաձայն՝ նախարարի տեղակալը նախարարության ենթակա հիմնարկների կարիքների համար մարզագույքի եւ մարզահագուստի ձեռքբերման նպատակով հայտարարված մրցույթներում աջակցություն է ցուցաբերել մի տնտեսավարողի, որը Հայաստանում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահն է եւ միաժամանակ նաեւ մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը: Մրցույթներում հաղթելու դիմաց փոխնախարարն իր վարորդի օժանդակությամբ պայմանավորվածություն է ձեռք բերել ստանալ առանձնապես խոշոր չափերով կաշառք։