կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-25 16:55
Իրավական

Լրագրողը միջնորդել է, որպեսզի տուժող ճանաչվի

Լրագրողը միջնորդել է, որպեսզի  տուժող ճանաչվի

Լրագրող Անի Գևորգյանին այսօր հրավիրել էին ՀՔԾ` փետրվարի 12-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ հարցաքննության: Սակայն, ինչպես yerkir.am-ին հայտնեց լրագրողը, տեխնիկական պատճառներով հարցաքննությունը հետաձգվել է մինչև մարտի 28-ը: Փոխարենը Անին այսօր դիմում է ներկայացրել քննիչ Մինասյանին`միջնորդելով քրեական գործով իրեն որպես տուժող ճանաչել:

 

Լրագրողին ՀՔԾ-ում հայտնել են, որ առաջիկայում նրա մասնակցությամբ առերեսումներ կանցկացվեն:

 

Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 164-րդ և 309-րդ հոդվածների 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ Անի Գևորգյանի հաղորդման` 2014 թվականի փետրվարի 12-ին` ժամը 18-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում ոստիկանության ծառայողները խոչընդոտել են իր` լրագրողի մասնագիտական գործունեությանը, փորձել են խլել տեսախցիկը, ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնականի բաժին, որտեղ վերցրել ու չեն վերադարձրել տեսախցիկի հիշողության քարտը, բռնություն են գործադրել իր նկատմամբ:

 

Գործի նախաքննությունը շարունակվում է: