կարևոր
2602 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-26 18:38
Աշխարհ

Սաակաշվիլին չի կարողանա հեռահար մասնակցություն ունենալ դատական նիստին

Սաակաշվիլին չի կարողանա հեռահար մասնակցություն ունենալ դատական նիստին

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին չի կարողանա չորեքշաբթի մասնակցել Թբիլիսիի քաղաքային դատարանի նիստին 2007թ. հանրահավքը ցրելու գործով, քանի որ նրա առողջական վիճակը վատացել է։ Այս մասին տեղեկացրել է նրա հիմնադրած «Միասնական ազգային շարժում» կուսակցության անդամ Սոֆո Ջափարիձեն։

«Այսօր Միխայիլ Սաակաշվիլին ինքը պետք է միանար դատավարությանը, բայց առողջական վիճակի վատանալու պատճառով (արյան անալիզները վատացել են) սեդացիայի ֆոնին արյան փոխներարկում է կատարվում։ Հույս ունեմ, որ առաջիկա օրերին ցուցանիշները, ընդհանուր վիճակը կլավանան, եւ նա կկարողանա միանալ հաջորդ դատավարությանը։ Նա դա անելու մեծ ցանկություն եւ մարտական տրամադրվածություն ունի»,- գրել է Ջափարիձեն Ֆեյսբուքի իր էջում։

Սաակաշվիլու գործով դատական նիստը  սկսվել է չորեքշաբթի, տեղի ժամանակով ժամը 16.00-ին, բայց սկսվելուց հետո շատ չանցած՝ տեղափոխվել է։ Կասկածներ, որ նախկին նախագահը կկարողանա մասնակցել նիստին, մինչ այդ հայտնել էր նրա մայրը՝ Գիուլի Ալասանիան։ Հաջորդ նիստը նշանակված է սեպտեմբերի 20-ին։

Նախորդ նիստում (հուլիսի 3-ին) Սաակաշվիլին մասնակցել էր հեռահար։ Նրա նիհարած տեսքը բուռն արձագանք է առաջացրել արտասահմանյան քաղաքական գործիչների շրջանում, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խորհուրդ է տվել Կիեւում Վրաստանի դեսպանին հեռանալ երկրից նախկին նախագահի հետագա ճակատագրի մասին խորհրդակցությունների համար, ինչից հետո դիվանագետը վերադարձել է Թբիլիսի։  Վրաստանի ԱԳՆ-ն այս քայլն անվանել է երկու երկրների հարաբերությունների սրման ծայրահեղ արտահայտություն։