կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-26 11:41
Հասարակություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 11 ամիսների տվյալներով արտահանման աճ ունենք

Տարին փակում ենք բավականին լավ տրամադրությամբ, ըստ Yerkir.am-ի՝ կառավարության ամփոփիչ նիտում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու թվեր հնչեցրել:

«Երեկ ազգային վիճակագրության կոմիտեն հրապարակել է 11 ամսվա տնտեսական ցուցանիշները: Նոյեմբեր ամիսը տնտեսական հաջողությունների առումով ռեկորդային է 2019թ.-ի համար: Տնտեսական ակտիվությունը կազմել է 10.1 տոկոս: Ապրանքների արտահանման աճ ունենք 25.7 տոկոսով, առևտրի շրջանառությունը աճել է 11.9 տոկոսով, ծառայություների ծավալը՝ 11.6 տոկոսով, շինարարությունը՝ 4.8 տոկոսով»,-ասել է վարչապետ Փաշինյանը:

11 ամիսների տվյալները այսպիսինն են տնտեսական ակտիվության ցուցանիշը 7.5 տոկոս է, արդյունաբերության աճը 9.3 տոկոս, արտահանման աճը 9 տոկոս:  

Աճել է Հայաստանից արտահանվող որոշ ապրանքների ծավալը, ասել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

11 ամիսների կտրվածքով 27 տոկոսով ավելի կոնյակ է արտահանվել, գինիները՝ 50 տոկոսվ կամ 24 մլն դոլարով:

«Բուսական ծագման արտադրանքի արտահանումը ավելացել է 18.5 տոկոսով, այստեղ գերակշռում են ջերմատնային կուլուտուրաները՝ վարունգ, ելակ, 15 տոկոսով ավելի շոկոլադ է արտահանվել»,- նշել է Տիգրան Խաչատրյանը: