Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2018 թվականին ԱԺ արտահերթ ընտրություններում ՀՅԴ֊ն ստացել է համարյա 49 հազար ՀՀ քաղաքացիների վստահության քվեն, ավելի քան 4 տոկոսի`ըստ Yerkir.am-ի ֆեյսբուքյան այսպիսի գրառում է արել Վարդան Բալյանը։
"Այո, ձայների այդ քանակը բավարար չէր ԱԺ֊ում ներկայացված լինելու համար, բայց այդ ամենևին չի նշանակում, որ քաղաքական այս ուժի հանրային ազդեցությունը որոշումների ընդունման գործընթացում և երկրի զարգացմանը կարելի և թույլատրելի է գնահատել որպես զրոյական։
Պարոն Փաշինյան, ժամանակին Սերժ Սարգսյանը իր 70 տոկոսը անընդհատ հակադրում էր 7 տոկոսին ու այս գործելակերպը ոչ մի տեղ, ի վերջո բևեռացման տանող գործելակերպ էր։ Անկախ նրանից, թե մեծամասնությունը ինչպես է ձևավորվել, հատկապես, երբ այն ստացել է հանրային վստահություն ժողովրդավարական ընտրությունների արդյունքում, մեծամասնությունը պարտավոր է երաշխավորել փոքրամասնություն ներկայացնող քաղաքական ուժերի իրավունքը և հնարավորությունը մասնակցելու հանրային կյանքին։ Հուսով եմ, որ վերանայեք Ձեր դիրքորոշումն այս հարցում։ Եթե անգամ ներկայացվող պահանջները անընդունելի են, կրկնակի անընդունելի է նման գործելակերպը",-գրել է նա։
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 4-ին, կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով սեփական խմբակցության պատգամավորի՝ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում պահանջող երիտասարդների պահանջների վերաբերյալ հարցին, ասել էր՝ չի կարող որևէ նախարարի հրաժարական լինել քաղաքական զրո ազդեցություն ունեցող քաղաքական ուժի քմահաճույքի արդյունք։