կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2019-12-04 11:04
Աշխարհ

Ինչու՞ Արայիկ Հարությունյանը չհանդիպեց ցուցարարներին և թաքնվեց ոստիկանական շարքերի հետևում. Մեսրոպ Եսայան

Ինչու՞ Արայիկ Հարությունյանը չհանդիպեց ցուցարարներին և թաքնվեց ոստիկանական շարքերի հետևում. Մեսրոպ Եսայան

Ֆեյսբուքյան օգտատեր Մեսրոպ Եսայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Դեկտեմբերի 3-ին ԿԳՄՍ շենքի մոտ տեղի ունեցածը կարճ նախաբանով՝ մոտ երեք շաբաթ տևած նստացույցից հետո ՀՅԴ ՀԵՄ անդամները հայտարարեցին, որ դեկտեմբերի 3-ին նախարարության շենքի մոտ ցանկանում են հանդիպել Արայիկ Հարությունյանին, սրան ի պատասխան ԿԳՄՍ նախարարության ֆեյսբուքյան էջով տարածվեց հաղորդագրություն, որ հանդիպման պայմանավորվածություն չկա և հանդիպում չի լինի։

Դեկտեմբերի 3-ին երիտասարդները հավաքվեցին ԿԳՄՍ շենքի դիմաց և մոտ 40 րոպե սպասեցին այդ ընթացքում սակայն ո՛չ Արայիկ Հարութունյանը, և ո՛չ նախարարության որևէ ներկայացուցիչ չհանդիպեց նրանց, որից հետո նրանք ճեղքեցին ոստիկանական շղթան և փորձեցին ավելի մոտենալ նախարարության շենքին:

Այս ընթացքում տարածքում սկսեցին կենտրոնանալ ոստիկանական մեծաքանակ տարբեր ուժեր՝կարմիր բերետավորներից մինչև Ուրալներով տարածքին մոտեցված ոստիկանության ներքին զորքերի զինծառայողներ։

Այնուհետև տեղի ունեցավ անհամաչափ ուժի կիրառում,և բերման ենթարկվեցին բողոքի գործողության 23 մասնակիցներ։

Եվ այս ամբողջ պատմության մեջ մի տրամաբանական հարց՝այդպես էլ չստացավ իր պատասխանը ՝ինչու՞ Արայիկ Հարութունյանը չհանդիպեց երիտասարդներին և ինչու՞ նախընտրեց թաքնվել ոստիկանական ուժերի խիտ շարքերի հետևում»:

Image may contain: one or more people and text

No photo description available.